13:21  ,  19 հոկտեմբերի, 2013

Ourkop.com. Թե ինչու Հենրիխ Մխիթարյանը «Լիվերպուլի» փոխարեն ընտրեց «Բորուսիան»

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլը» ցանկանում էր ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանի եւ Դիեգո Կոստայի նման խաղացողների, գրում է Ourkop.com կայքը՝ անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ անգլիական «Լիվերպուլ» չկայացած տրանսֆերին։

«Մխիթարյանը որոշեց դադարեցնել «Լիվերպուլի» հետ բանակցությունները եւ տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», իսկ Դիեգո Կոստան՝ մնալ «Աթլետիկոյում»։ Երկուսն էլ կարող էին դառնալ կարեւոր ձեռքբերումներ «Լիվերպուլի» համար եւ սպասելի էին ակումբի երկրպագուների կողմից:

«Շատ հուսահատվեցի, երբ ամռանը չկարողացանք պայմանագիր կնքել Հենրիխ Մխիթարյանի հետ, քանի որ կարծում եմ, որ նա լավագույնն է մեզ համար հարկավոր դիրքում, նույնիսկ ավելին: Նա շատ լավ հարմարվել է «Բորուսիայում»,- ասել է անգլիական ակումբի նախկին ֆուտբոլիստ Յան Մոլբին։

Հենրիխ Մխիթարյանը կարող էր լավ ձերքբերում լինել «Լիվերպուլի» համար, քանի որ ակումբը լավ հարձակողական կիսապաշտպանի կարիք ուներ: Հետաքրքիր կլիներ տեսնել նրան 10 համարի դիրքում խաղալիս՝ 3-5-2 սխեմայում: Սակայն, ամենայն հավանականությամբ, Չեմպիոնների լիգային մասնակցելու ցանկությունը ստիպեց նրան ընտրել «Բորուսիան» «Լիվերպուլի» փոխարեն, եւ նա շատ լավ է հանդես գալիս գերմանական ակումբում»,- գրում է անգլիական կայքը։

Հիշեցնենք, որ 2013-ի ամռանը Մխիթարյանը 27.5 միլիոն եվրոյով Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով