23:04  ,  21 ապրիլի, 2012

«Տոտենհեմի» երրորդ անընդմեջ պարտությունը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 35-րդ տուրում Լոնդոնի «Քուինզ Պարկ Ռեյնջերսը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Տոտենհեմին»:

«Ռեյնջերների» հաղթական գնդակն առաջին խաղակեսում խփեց Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Աբել Տաարբատը, ով խաղի ավարտից 12 րոպե առաջ հեռացվեց խաղադաշտից:

«Քուինզ Պարկ Ռեյնջերսը» 34 միավորով 17-րդ տեղում է, իսկ երեք անընդմեջ պարտություն կրած «Տոտենհեմը» 59 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը:

Անգլիայի առաջնություն. 35-րդ տուր

«Քուինզ Պարկ Ռեյնջերս» - «Տոտենհեմ»՝ 1:0

Տաարբատ, 24

Հեռացում՝ Տաարբատ, 78 («Քուինզ Պարկ Ռեյնջերս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով