14:46  ,  20 մայիսի, 2024

«Մանչեսթեր Սիթիի» 6 խաղացող դարձավ Անգլիայի 6-ակի չեմպիոն

«Մանչեսթեր Սիթիի» վեց ֆուտբոլիստ դարձավ Անգլիայի վեցակի չեմպիոն։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը չորրորդ տարին անընդմեջ նվաճեց Պրեմիեր լիգայի տիտղոսը։

Բելգիացի Կեւին Դե Բրույնեի, բրազիլացի Էդերսոնի, պորտուգալացի Բերնարդու Սիլվայի եւ անգլիացիներ Ֆիլ Ֆոդենի, Ջոն Սթոունզի ու Կայլ Ուոլքերի համար այս տիտղոսը 6-րդն է։

6 տիտղոսներն էլ նրանք նվաճել են Գվարդիոլայի գլխավորությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում