19:08  ,  21 մայիսի, 2024

«Նոան» պարտվեց «Փյունիկին»՝ 0:3 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրում առաջատար «Նոան» հյուրընկալվեց «Փյունիկին» եւ պարտվեց 0:3 հաշվով։

43-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։

76-րդ րոպեին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։

Ուկրաինացի պաշտպան Անտոն Բրատկովը 85-րդ րոպեին խփեց դաշտի տերերի երրորդ գոլը։

«Փյունիկը» 79 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Նոան» հետ է 2 միավոր։

Վերջին տուրում «Փյունիկը» մայիսի 25-ին կհյուրընկալվի Գյումրիի «Շիրակին», «Նոան» կընդունի «Վեստ Արմենիային»։

Հայաստանի առաջնություն, 35-րդ տուր

«Փյունիկ» - «Նոա»՝ 3:0

Հովհաննես Հարությունյան, 43, 11մ, Յուսուֆ Օտուբանջո, 76, Անտոն Բրատկով, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում