19:51  ,  16 հոկտեմբերի, 2013

Աշխարհի առաջնություն. Արթուր Քիրաջյանն ու Կորյուն Սողոմոնյանը դուրս մնացին պայքարից

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների առաջինը ռինգ է դուրս եկել Արթուր Քիրաջյանը։

64 կգ քաշային կարգի 1/32 եզրափակիչում Քիրաջյանը 1։2 հաշվով պարտվել է բելառուս Եվգենի Դոհալյավեցին։

Պարտություն է կրել նաեւ 46-49 կգ քաշային կարգում հանդես եկող Կորյուն Սողոմոնյանը։ Նա եւս 1/32 եզրափակիչում 1։2 հաշվով պարտվել է կոստառիկացի Դավիդ Ռոդրիգեսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English