Սանկտ Պետերբուրգում ավարտվեց ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլի առաջին օրը: Տատամի էին դուրս եկել 55, 60, 66, 73 կգ քաշային ձյուդոիստները:
Առավել հաջող հանդես եկավ 2011թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, վանաձորցի Գարիկ Հարությունյանը (55կգ)։ Տանելով չորս հաղթանակ եւ կրելով մեկ պարտություն՝ Գարիկը գրավեց 3-րդ մրցանակային տեղը։
66 կգ քաշային կարգում հանդես եկող վանաձորցի Դավիթ Ղազարյանը բավարարվեց 7-րդ տեղով:
60 կգ քաշայիններ Արսեն Թովմասյանը, Արսեն Ղազարյանը, Դավիթ Մաթեւոսյանը, 66 կգ քաշային Գեւորգ Թորոսյանը, 73 կգ քաշային Հովհաննես Սերոբյանը պարտվեցին նախնական փուլում:
Ապրիլի 22-ին կգոտեմարտեն 81 կգ քաշային Մհեր Թավաքալյանը եւ 48 կգ քաշային Երջանիկ Կարապետյանը, հաղորդում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում