22:12  ,  21 ապրիլի, 2016

ԵԱ-2016. Հովհաննես Դավթյանը հաղթեց թուրք մրցակցին եւ նվաճեց բրոնզե մեդալ

Թաթարստանի մայրաքաղաք Կազանում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճեց մեկ բրոնզե մեդալ: 60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը երրորդ տեղի համար գոտեմարտում պարտության մատնեց թուրք Բեքիր Օզլուին, որը առաջին շրջանում դուրս էր թողել այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գարիկ Հարությունյանին:

66 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի Թարլան Քարիմովին, սակայն հաջորդ գոտեմարտում պարտություն կրեց եւ դուրս մնաց պայքարից: Այս քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացավ ռուսաստանցի Արսեն Գալստյանը:

Կանանց 52 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ժաննա Ստանկեւիչը պարտվեց մեկնարկային գոտեմարտում:

Ապրիլի 22-ին տատամի դուրս կգան Արսեն Ղազարյանը (73 կգ) եւ 81 կգ քաշայիններ Անդրանիկ Չափարյանն ու Ռաֆայել Դավթյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում