21:07 21 ապրիլի, 2012Սանկտ Պետերբուրգում ավարտվեց ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլի առաջին օրը: Տատամի էին դուրս եկել 55, 60, 66, 73 կգ քաշային ձյուդոիստները:
Առավել հաջող հանդես եկավ 2011թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, վանաձորցի Գարիկ Հարությունյանը (55կգ)։ Տանելով չորս հաղթանակ եւ կրելով մեկ պարտություն՝ Գարիկը գրավեց 3-րդ մրցանակային տեղը։
66 կգ քաշային կարգում հանդես եկող վանաձորցի Դավիթ Ղազարյանը բավարարվեց 7-րդ տեղով:
60 կգ քաշայիններ Արսեն Թովմասյանը, Արսեն Ղազարյանը, Դավիթ Մաթեւոսյանը, 66 կգ քաշային Գեւորգ Թորոսյանը, 73 կգ քաշային Հովհաննես Սերոբյանը պարտվեցին նախնական փուլում:
Ապրիլի 22-ին կգոտեմարտեն 81 կգ քաշային Մհեր Թավաքալյանը եւ 48 կգ քաշային Երջանիկ Կարապետյանը, հաղորդում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.