Իտալիա - Հայաստան աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը «Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին կսկսի պահեստայինների նստարանին, հաղորդում է ansa.it-ը: Թիմի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հարձակման գծում կվստահի Պաբլո Օսվալդոյին եւ Լորենցո Ինսինյեին:
Բալոտելին ստամոքսի խնդիրների եւ ջերմության պատճառով բաց էր թողել Դանիայի հետ նախորդ ընտրական հանդիպումը, սակայն արդեն երկու օր մարզվում էր ընդհանուր խմբում:
Իտալիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22.45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում