21:48 15 հոկտեմբերի, 2013Իտալիա - Հայաստան աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը «Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին կսկսի պահեստայինների նստարանին, հաղորդում է ansa.it-ը: Թիմի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հարձակման գծում կվստահի Պաբլո Օսվալդոյին եւ Լորենցո Ինսինյեին:
Բալոտելին ստամոքսի խնդիրների եւ ջերմության պատճառով բաց էր թողել Դանիայի հետ նախորդ ընտրական հանդիպումը, սակայն արդեն երկու օր մարզվում էր ընդհանուր խմբում:
Իտալիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22.45-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.