Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտարարել է, որ մտադիր է արգելել թիմի ֆուտբոլիստներին օգտվել սոցիալական ցանցերից 2014թ. Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ժամանակ։
Իտալիայի հավաքականի եւ «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին դարձյալ հայտնվել է սկանդալի մեջ։ Նա Թվիթերում գրել էր, որ դեմ է մաֆիոզ կլաններից մեկի դեմ հատուկ ծառայությունների իրականացրած գործողությանը։
«Մենք ուսումնասիրում ենք աշխարհի առաջնության ժամանակ սոցցանցերի հարցում սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը։ Կանոնները կխստացվեն»,- Պրանդելիի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը ժամանակից շուտ ապահովել է առաջին տեղն ու աշխարհի առաջնության ուղեգիրը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի