2009-ին իտալական «Կյեւոն» ցանկանում էր պայմանագիր կնքել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, հաղորդում է Calcionews24.com-ը։
Իտալական ակումբը հրաժարվել է 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից, քանի որ Եվրամիությունում գործում է լեգիոնականների քանակի սահմանափակումը։ 2009-ին Մխիթարյանը տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ»։ 2013-ին Դորտմունդի «Բորուսիան» կիսապաշտպանի համար Դոնեցկի «Շախտյորին» վճարել է 27.5 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ իտալացիների դեմ խաղին։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի