15:52 15 հոկտեմբերի, 20132009-ին իտալական «Կյեւոն» ցանկանում էր պայմանագիր կնքել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, հաղորդում է Calcionews24.com-ը։
Իտալական ակումբը հրաժարվել է 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից, քանի որ Եվրամիությունում գործում է լեգիոնականների քանակի սահմանափակումը։ 2009-ին Մխիթարյանը տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ»։ 2013-ին Դորտմունդի «Բորուսիան» կիսապաշտպանի համար Դոնեցկի «Շախտյորին» վճարել է 27.5 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ իտալացիների դեմ խաղին։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.