11:08  ,  15 հոկտեմբերի, 2013

Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչը չի կորցնում հույսը

Այժմ չենք կարող մեզ թույլ տալ մտածել անցումային խաղերի մասին։ Պետք է մտածենք Չեխիայի հետ լավ խաղալու մասին, հայտարարել է Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը։ Բուլղարացի մասնագետը զղջում է անհաջողությունների համար, սակայն չի կորցնում անցումային փուլի ուղեգիր նվաճելու հույսը։

«Մեր խնդիրն է լավ ֆուտբոլ ցուցադրել եւ հաղթել։ Դրանից հետո ամեն ինչ կախված կլինի Աստծուց։ Ցանկանում ենք ընտրական փուլն ավարտել լավագույն եղանակով։ Իհարկե, ցավալի է, որ պարտվեցինք Երեւանում, սակայն ընդհանուր առմամբ, կարող ենք հպարտ լինել»,- 47-ամյա Պենեւի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ 9 տուրից հետո B խումբը 21 միավորով գլխավորում է Իտալիայի հավաքականը։ 13-ական միավոր ունեն Դանիան եւ Բուլղարիան, իսկ Հայաստանը եւ Չեխիան՝ 12-ական միավոր։ Մալթան 3 միավորով եզրափակում է աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով