Մտադիր եմ ներկա լինել Իտալիայի հավաքականի խաղին։ Առաջին անգամ «Սան Պաոլոյում» կլինեմ հանդիսատեսի կարգավիճակում, հայտարարել է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը։ Իսպանացի մասնագետը հույս ունի մյուս երկրպագուների նման մեծ բավականություն ստանալ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի Իտալիա - Հայաստան խաղից։
«Հույս ունեմ՝ մյուս երկրպագուների նման մեծ բավականություն կստանամ։ Ցանկանում եմ վայելել խաղը եւ այն հիանալի մթնոլորտը, որը բնորոշ է «Սան Պաոլոյին»։ Մեր երկրպագուներն այս մրցաշրջանի ընթացքում արդեն ցույց են տվել, թե ինչ է նշանակում նվիրված լինել թիմին։ Նրանք չափազանց մեծ աջակցություն են ցույց տալիս խաղացողներին։ Լորենցո Ինսինյեին հաջողություն եմ մաղթում»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է Sportmole-ը։
Հիշեցնենք, որ Իտալիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի