10:52 15 հոկտեմբերի, 2013Մտադիր եմ ներկա լինել Իտալիայի հավաքականի խաղին։ Առաջին անգամ «Սան Պաոլոյում» կլինեմ հանդիսատեսի կարգավիճակում, հայտարարել է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը։ Իսպանացի մասնագետը հույս ունի մյուս երկրպագուների նման մեծ բավականություն ստանալ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի Իտալիա - Հայաստան խաղից։
«Հույս ունեմ՝ մյուս երկրպագուների նման մեծ բավականություն կստանամ։ Ցանկանում եմ վայելել խաղը եւ այն հիանալի մթնոլորտը, որը բնորոշ է «Սան Պաոլոյին»։ Մեր երկրպագուներն այս մրցաշրջանի ընթացքում արդեն ցույց են տվել, թե ինչ է նշանակում նվիրված լինել թիմին։ Նրանք չափազանց մեծ աջակցություն են ցույց տալիս խաղացողներին։ Լորենցո Ինսինյեին հաջողություն եմ մաղթում»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է Sportmole-ը։
Հիշեցնենք, որ Իտալիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.