17:41  ,  21 ապրիլի, 2012

«Արսենալն» ու «Չելսին» բաժանվեցին խաղաղությամբ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 35-րդ տուրի մեկնարկային խաղը կայացավ Լոնդոնում, որտեղ «Արսենալն» ընդունել էր «Չելսիին»:

Արսեն Վենգերի թիմը մի շարք գոլային պահեր ունեցավ, սակայն այդպես էլ չկարողացավ գրավել «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխի պաշտպանած դարպասը: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

«Չելսին» 58 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Արսենալը» 65 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Անգլիայի առաջնություն. 35-րդ տուր

«Արսենալ» - «Չելսի»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով