23:11  ,  20 մայիսի, 2024

Էդերսոնը բաց կթողնի Ամերիկայի գավաթը

Բրազիլիայի հավաքականի եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը բաց կթողնի Ամերիկայի գավաթը։

«Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության խաղում (2:0) Էդերսոնը բախվել էր Կրիստիան Ռոմերոյի հետ եւ ակնախոռոչի ոսկրի կոտրվածք ստացել։

Բրազիլիայի հավաքականում Էդերսոնին փոխարինել է «Սան Պաուլուի» դարպասապահ Ռաֆայելը, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի կայքը։

Ամերիկայի գավաթը կանցկացվի հունիսի 20-ից հուլիսի 14-ը ԱՄՆ-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս