Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (37-4, 28) պատրաստվում է հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում 29-ամյա իտալացի Ջիովանի Դե Կարոլիսի (20-4, 10) հետ մենամարտին։
«Դե Կարոլիսի ոճին համապատասխան բռնցքամարտիկների հետ սպարինգ-մենամարտեր եմ անցկացնում: Նրանք Գերմանիա են ժամանել Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից: Ուլի Վեգների հետ դիտում ենք Դե Կարոլիսի մենամարտերի տեսագրությունները եւ մարտավարություն մշակում»,- ասել է Արթուր Աբրահամը:
Մենամարտը կհեռարձակվի գերմանական ARD եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014 թվականին։ IBF վարկածով չեմպիոն Բերնարդ Հոփկինսի եւ հայ բռնցքամարտիկ Կարո Մուրադի մենամարտը եւս կկայանա հոկտեմբերի 26-ին (լուսանկարում` Արթուր Աբրահամ, Կարո Մուրադ), հաղորդում է Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի