21:12 14 հոկտեմբերի, 2013Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (37-4, 28) պատրաստվում է հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում 29-ամյա իտալացի Ջիովանի Դե Կարոլիսի (20-4, 10) հետ մենամարտին։
«Դե Կարոլիսի ոճին համապատասխան բռնցքամարտիկների հետ սպարինգ-մենամարտեր եմ անցկացնում: Նրանք Գերմանիա են ժամանել Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից: Ուլի Վեգների հետ դիտում ենք Դե Կարոլիսի մենամարտերի տեսագրությունները եւ մարտավարություն մշակում»,- ասել է Արթուր Աբրահամը:
Մենամարտը կհեռարձակվի գերմանական ARD եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014 թվականին։ IBF վարկածով չեմպիոն Բերնարդ Հոփկինսի եւ հայ բռնցքամարտիկ Կարո Մուրադի մենամարտը եւս կկայանա հոկտեմբերի 26-ին (լուսանկարում` Արթուր Աբրահամ, Կարո Մուրադ), հաղորդում է Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.