15:26  ,  14 հոկտեմբերի, 2013

Բաքվում հարցաքննել են Հայաստանում եղած ռուս երկրպագուին

Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում Ռուսաստանի հավաքականի երկրպագուները ստիպված էին պատասխանել Հայաստանի եւ նրա բնակիչների հետ կապերի մասին, հաղորդում է «Советский спорт»-ը։

«Ի՞նչ նպատակով եք մեկնել Հայաստան», «Ինչո՞վ եք զբաղվում», «Ինչո՞վ էիք զբաղվում Հայաստան այցելության ժամանակ», «Ունե՞ք կապեր Հայաստանի հետ»,- այս հարցերին ստիպված եղավ պատասխանել ռուս երկրպագուն, ում անձնագրի մեջ նշված էր Հայաստան այցելության կնիքը։ Հարցաքննությունից հետո երկրպագուին լուսանկարել են եւ բաց թողնել։

Հիշեցնենք, որ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ Ադրբեջան - Ռուսաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին, Երեւանի ժամանակով 21։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով