15:26 14 հոկտեմբերի, 2013Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում Ռուսաստանի հավաքականի երկրպագուները ստիպված էին պատասխանել Հայաստանի եւ նրա բնակիչների հետ կապերի մասին, հաղորդում է «Советский спорт»-ը։
«Ի՞նչ նպատակով եք մեկնել Հայաստան», «Ինչո՞վ եք զբաղվում», «Ինչո՞վ էիք զբաղվում Հայաստան այցելության ժամանակ», «Ունե՞ք կապեր Հայաստանի հետ»,- այս հարցերին ստիպված եղավ պատասխանել ռուս երկրպագուն, ում անձնագրի մեջ նշված էր Հայաստան այցելության կնիքը։ Հարցաքննությունից հետո երկրպագուին լուսանկարել են եւ բաց թողնել։
Հիշեցնենք, որ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ Ադրբեջան - Ռուսաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին, Երեւանի ժամանակով 21։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.