14:48  ,  14 հոկտեմբերի, 2013

Goal.com. Իտալիա - Հայաստան խաղին ընդառաջ

Չեզարե Պրանդելին արդեն ապահովել է տեղը մրցաշարի եզրափակիչում, սակայն հոկտեմբերի 11-ին դանիացիների հետ տեղի ունեցած հիասթափեցնող հանդիպումից հետո իտալացիները հույս ունեն Նեապոլում վերականգնել իրենց հեղինակությունը, գրում է Goal.com կայքը՝ անդրադառնալով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ Իտալիա - Հայաստան հանդիպմանը։

«Հայաստանի հավաքականը մասնակցելու է իր վերջին խաղին՝ պահպանելով փլեյ-օֆֆ դուրս գալու հույսերը, սակայն նրանք պետք է հանդիպեն B խմբի հաղթող իտալացիների հետ։ Սցենարը շատ անմխիթար է. Բուլղարիան պետք է ոչ ոքի խաղա չեխերի հետ, Դանիան՝ միավոր կորցնի Մալթայի հետ խաղում, իսկ հայերը՝ հաղթեն Նեապոլում։

Հայաստանը հաղթել է 4 խաղում՝ պարտվելով հինգում։ Սակայն Բուլղարիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը Բրազիլիա մեկնելու հույսեր է առաջացրել։ Հայերի հարձակման գծի առաջատար Յուրա Մովսիսսյանը երեք գոլ է խփել եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կփորձի լուծել այդ խնիդրը։

Իտալիայի հավաքականը հաղթել է 6 խաղում եւ երեքը ավարտվել ոչ ոքի։ Մարիո Բալոտելին ապաքինվում է վնասվածքից, իսկ «Սաութհեմփթոնի» հարձակվող Պաբլո Օսվալդոն դեմ չի լինի կրկին իտալացիների մեկնարկային կազմում լինելուն։ Իտալացիները կփորձեն երկրորդ հաղթանակը տանել Հայաստանի նկատմամբ 2012-ի հոկտեմբերին Երեւանում կայացած խաղից հետո»,- գրում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Իտալիա - Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով