12:59  ,  21 ապրիլի, 2012

Ժոզե Մոուրինյո. Այսօր կամ երբեք

Ապրիլի 21-ին «Կամպ Նոու» ստադիոնում կայանալիք Սուպերկլասիկոյում հայտնի կդառնա Իսպանիայի չեմպիոնը, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Այսօր կամ երբեք: Մենք պետք է հաղթենք «Բարսելոնային» եւ նվաճենք չեմպիոնությունը, քանի որ մենք ավելի շատ ենք արժանի դրան, քան նրանք: Մենք շարժվել ենք չեմպիոնության ուղղությամբ` անցկացնելով հրաշալի մրցաշրջան: Մենք արժանիորեն հաղթում էինք մեր հանդիպումներում, մեզ մրցավարները չէին օգնում:

Պարզապես մրցաշրջանի վերջում մենք թուլացրինք տեմպը, բայց այսօր մենք պետք է ամբողջ աշխարհին ցույց տանք, որ արժանի ենք լինել Իսպանիայի չեմպիոն», - Մոուրինյոյի խոսքը մեջբերում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով