19:47  ,  11 հոկտեմբերի, 2013

Հայաստան – Բուլղարիա՝ 1:0. Բոդուրովի հեռացումն ու Օզբիլիսի գոլը (առաջին խաղակես) (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի եւ Բուլղարիայի հավաքականների միջեւ աշխարհի 2014թ․ առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրի խաղի առաջին խաղակեսն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընթացող խաղի առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով եւ անցավ հավասար պայքարում: Առաջին ամենաիրական գոլային պահը 36-րդ րոպեին ունեցավ ռուսական «Կուբանի» բուլղարացի կիսապաշտպան Իվելին Պոպովը, ով մեն-մենակ դուրս եկավ Ռոման Բերեզովսկու դեմ, բայց չկարողացավ գրավել դարպասը: 44-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ բուլղարացի պաշտպան Նիկոլայ Բոդուրովը, ով վերջին հույսի խախտում թույլ տվեց Արաս Օզբիլիսի նկատմամբ: Տուգանային հարվածն իրացրեց հենց Օզբիլիսը՝ խփելով առաջին խաղակեսի միակ գնդակը: Խաղի սկզբնամասում վնասվածք ստացավ ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ում փոխարինեց Վալերի Ալեքսանյանը: Ընդմիջում է:

Չհաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը կզրկվի խմբում երկրորդ տեղ գրավելու հնարավորությունից: 8-րդ տուրից հետո երկրորդ տեղում գտնվող բուլղարացիները հավաքել են 13 միավոր, իսկ Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար

B խումբ, 9-րդ տուր, առաջին խաղակես

Հայաստան – Բուլղարիա՝ 1:0

Արաս Օզբիլիս, 45

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան (Վալերի Ալեքսանյան, 12), Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիս, Գեւորգ Ղազարյան, Արթուր Սարկիսով, Յուրա Մովսիսյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով