19:47 11 հոկտեմբերի, 2013Ֆուտբոլի Հայաստանի եւ Բուլղարիայի հավաքականների միջեւ աշխարհի 2014թ․ առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրի խաղի առաջին խաղակեսն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 1:0 հաշվով:
Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընթացող խաղի առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով եւ անցավ հավասար պայքարում: Առաջին ամենաիրական գոլային պահը 36-րդ րոպեին ունեցավ ռուսական «Կուբանի» բուլղարացի կիսապաշտպան Իվելին Պոպովը, ով մեն-մենակ դուրս եկավ Ռոման Բերեզովսկու դեմ, բայց չկարողացավ գրավել դարպասը: 44-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ բուլղարացի պաշտպան Նիկոլայ Բոդուրովը, ով վերջին հույսի խախտում թույլ տվեց Արաս Օզբիլիսի նկատմամբ: Տուգանային հարվածն իրացրեց հենց Օզբիլիսը՝ խփելով առաջին խաղակեսի միակ գնդակը: Խաղի սկզբնամասում վնասվածք ստացավ ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ում փոխարինեց Վալերի Ալեքսանյանը: Ընդմիջում է:
Չհաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը կզրկվի խմբում երկրորդ տեղ գրավելու հնարավորությունից: 8-րդ տուրից հետո երկրորդ տեղում գտնվող բուլղարացիները հավաքել են 13 միավոր, իսկ Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր:
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար
B խումբ, 9-րդ տուր, առաջին խաղակես
Հայաստան – Բուլղարիա՝ 1:0
Արաս Օզբիլիս, 45
Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան (Վալերի Ալեքսանյան, 12), Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիս, Գեւորգ Ղազարյան, Արթուր Սարկիսով, Յուրա Մովսիսյան։








The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.