09:53  ,  11 հոկտեմբերի, 2013

Ստոյանով. Հայերը չափազանց մոտիվացված կլինեն

Մեզ բավականին կոշտ պայքար է սպասվում, քանի որ Հայաստանը չի հաղթում տանը, իսկ առաջին խաղը շատ նյարդային էր ստացվել, հայտարարել է «Լուդոգորեցի» եւ Բուլղարիայի հավաքականի դարպասապահ Վլադիսլավ Ստոյանովը՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստանի հավաքականի դեմ հանդիպման մասին։ 

«Կարծում եմ, որ հայերը չափազանց մոտիվացված կլինեն, սակայն պատրաստ ենք դրան։ Բոլորը հասկանում են, որ սա վճռորոշ խաղ է եւ նահանջելու տեղ չկա։

Մարզիչը կորոշի, թե մեզնից ով է պաշտպանելու դարպասը։ Նա ճիշտ որոշում կկայացնի։ Լավ եմ ինձ զգում եւ հիանալի մարզավիճակում եմ։

Իհարկե, կա լարվածություն, քանի որ բոլորս հասկանում ենք, թե ինչ կարեւորություն ունի այս հանդիպումը»,- Ստոյանովի խոսքը մեջբերում է gong.bg-ն։

Հայաստան - Բուլղարիա խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին: Նախավերջին տուրից առաջ երկրորդ տեղում գտնվող բուլղարացիները հավաքել են 13 միավոր, իսկ Հայաստանի հավաքականը՝ 9:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով