09:53 11 հոկտեմբերի, 2013Մեզ բավականին կոշտ պայքար է սպասվում, քանի որ Հայաստանը չի հաղթում տանը, իսկ առաջին խաղը շատ նյարդային էր ստացվել, հայտարարել է «Լուդոգորեցի» եւ Բուլղարիայի հավաքականի դարպասապահ Վլադիսլավ Ստոյանովը՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստանի հավաքականի դեմ հանդիպման մասին։
«Կարծում եմ, որ հայերը չափազանց մոտիվացված կլինեն, սակայն պատրաստ ենք դրան։ Բոլորը հասկանում են, որ սա վճռորոշ խաղ է եւ նահանջելու տեղ չկա։
Մարզիչը կորոշի, թե մեզնից ով է պաշտպանելու դարպասը։ Նա ճիշտ որոշում կկայացնի։ Լավ եմ ինձ զգում եւ հիանալի մարզավիճակում եմ։
Իհարկե, կա լարվածություն, քանի որ բոլորս հասկանում ենք, թե ինչ կարեւորություն ունի այս հանդիպումը»,- Ստոյանովի խոսքը մեջբերում է gong.bg-ն։
Հայաստան - Բուլղարիա խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին: Նախավերջին տուրից առաջ երկրորդ տեղում գտնվող բուլղարացիները հավաքել են 13 միավոր, իսկ Հայաստանի հավաքականը՝ 9:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.