01:32  ,  21 ապրիլի, 2012

Չավի. Ես «Բարսելոնայի» չարորակ ուռուցքն էի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին խոստովանել է, որ համարվել է թիմի ամենաանօգտակար խաղացողներից մեկը,  մինչեւ գլխավոր մարզչի պաշտոնը չի զբաղեցրել Խոսեպ Գվարդիոլան:

Գվարդիոլայի նախորդը հոլանդացի Ֆրանկ Ռայկարդն էր, որը 5 տարում երկու անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, երկու անգամ էլ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

«Ռայկարդը չէր հավատում ինձ: Նա ցանկանում էր, որ խաղի հիմքում լինի ֆիզիկական պատրաստականությունը: Նա հավատում էր, որ դա միակ միջոցն է Եվրոպայի ուժեղագույն ակումբների մակարդակին հասնելու համար:

4-5 տարի առաջ ես համարվում է անօգտակար: Ես «Բարսելոնայի» չարորակ ուռուցքն էի: 170 սմ հասակով ֆուտբոլիստ – հնարավոր բան չէր», - Չավիի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Չավին Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 28 հանդիպում, խփել է 10 գնդակ եւ կատարել է 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով