12:54  ,  10 հոկտեմբերի, 2013

ՀՖՖ-ի առաջին փոխնախագահը երկրպագուներին կոչ է արել սադրանքների չդիմել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանն արձագանքել է Հայաստանի հավաքականի երկրպագուներին միավորող տարբեր կազմակերպությունների՝ Բուլղարիայի թիմին «ջերմ» ընդունելություն կազմակերպելու, «բուլղարացիների կյանքը Երեւանում դժոխքի վերածելու», տարբեր միջոցներով նրանց անվանարկելու եւ նման բնույթի տարբեր կոչերին։ Մինասյանը հայտարարել է, որ բոլոր այն գործողությունները, որոնք կարող են սադրանքների տեղիք տալ, չհամապատասխանել հյուրընկալվող հավաքականների ընդունելության սահմանված կարգերին, կարող են բացասական հետեւանքներ ունենալ՝ որակազրկումից մինչեւ մեծ չափերի հասնող տուգանքներ: 

«Կոչ եմ անում չանել գործողություններ, որոնք կարող են ստվեր նետել հայկական ֆուտբոլի հեղինակության վրա եւ խնդիրներ ստեղծել»,- Մինասյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի կայքը։

Ավելի վաղ Հայկական ֆուտբոլի երկրպագուների Firts Armenian Front (FAF) շարժման անդամները հայտարարել էին, որ պատրաստվում են «ջերմ» ընդունելություն կազմակերպել Բուլղարիայի հավաքականի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով