12:11  ,  10 հոկտեմբերի, 2013

Վարդան Մինասյան. Խմբից դուրս գալու մեր հնարավորությունները փոքր են, բայց կան

«Սոֆիայում մենք սադրանքների զոհ դարձանք, սակայն, իհարկե, ինչ-որ տեղ կար նաեւ կարգապահության խնդիր: Վաղվա խաղում կենտրոնանալու ենք հաշվի վրա»։

Այդ մասին ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Բուլղարիա նախախաղային մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Հրավիրել էինք 20 ֆուտբոլիստի: Մասիս Ոսկանյանի մասնակցությունը հարցականի տակ է: Մյուսները պատրաստ են խաղին: Կառլեն Մկրտչյանը վերջին խաղերում իր թիմում չի խաղում, բայց նրա ֆունկցիոնալ վիճակը բավարար է:

Երկրպագուների «ջերմ» վերաբերմունքի մասին չեմ կարող ասել: Ես մտածում եմ վաղվա խաղի մասին:
Հետեւում ենք Էդգար Մանուչարյանի խաղին: Նա չի ցուցադրում իր պոտենցիալը: Էդգարը կարող է ավելի լավ խաղալ: Հավաքականի առաջին մարզումների ժամանակ Բերեզովսկին լավագույն մարզավիճակում չէր, սակայն երեկվա մարզումը ցույց տվեց, որ Ռոմանը հարյուր տոկոսով պատրաստ է խաղին։

Խմբից դուրս գալու մեր հնարավորությունները փոքր են, բայց կան: Բացի այդ, մենք ունենք վարկանիշային խնդիրներ: Պետք է ձգտենք հայտնվել երրորդ զամբյուղում: Բուլղարացիները շատ ագրեսիվ են խաղում: Դրա շնորհիվ բուլղարացիներն այս պահին խմբի երկրորդ տեղում են:

Սոֆիայում մենք սադրանքների զոհ դարձանք, սակայն, իհարկե, ինչ-որ տեղ կար նաեւ կարգապահության խնդիր: Վաղվա խաղում մենք կենտրոնանալու ենք հաշվի վրա»,- ասել է Մինասյանը։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով