23:23  ,  9 հոկտեմբերի, 2013

Պանետյերը հաստատել է Կլիչկոյի հետ նշանադրվելու փաստը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի ընկերուհին՝ ամերիկացի հայտնի դերասանուհի Հայդեն Պանետյերը հաստատել է ուկրաինացու հետ նշանվելու փաստը, հաղորդում է Just Jared-ը։

24-ամյա դերասանուհին Good Morning America հեռուստահաղորդման ժամանակ ցուցադրել է մատանին, ապա նաեւ հաստատել, որ նրանք նշանադրվել են։ Ամերիկուհին հայտնի է «Հերոսներ» սերիալից։ Բացի այդ, Maxim ամսագրի վարկածով՝ դերասանուհին աշխարհի ամենասեքսուալ կանանց ցուցակում զբաղեցնում է 30-րդ տեղը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուկրաինացի 37-ամյա բռնցքամարտիկը եւ 24-ամյա Հայդեն Պանետյերը գաղտնի նշանադրվել են եւ նախատեսում են ամուսնանալ ամռանը, սակայն հարսանիքն այդպես էլ տեղի չունեցավ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում