23:23 9 հոկտեմբերի, 2013Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի ընկերուհին՝ ամերիկացի հայտնի դերասանուհի Հայդեն Պանետյերը հաստատել է ուկրաինացու հետ նշանվելու փաստը, հաղորդում է Just Jared-ը։
24-ամյա դերասանուհին Good Morning America հեռուստահաղորդման ժամանակ ցուցադրել է մատանին, ապա նաեւ հաստատել, որ նրանք նշանադրվել են։ Ամերիկուհին հայտնի է «Հերոսներ» սերիալից։ Բացի այդ, Maxim ամսագրի վարկածով՝ դերասանուհին աշխարհի ամենասեքսուալ կանանց ցուցակում զբաղեցնում է 30-րդ տեղը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուկրաինացի 37-ամյա բռնցքամարտիկը եւ 24-ամյա Հայդեն Պանետյերը գաղտնի նշանադրվել են եւ նախատեսում են ամուսնանալ ամռանը, սակայն հարսանիքն այդպես էլ տեղի չունեցավ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.