Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի ընկերուհին՝ ամերիկացի հայտնի դերասանուհի Հայդեն Պանետյերը հաստատել է ուկրաինացու հետ նշանվելու փաստը, հաղորդում է Just Jared-ը։
24-ամյա դերասանուհին Good Morning America հեռուստահաղորդման ժամանակ ցուցադրել է մատանին, ապա նաեւ հաստատել, որ նրանք նշանադրվել են։ Ամերիկուհին հայտնի է «Հերոսներ» սերիալից։ Բացի այդ, Maxim ամսագրի վարկածով՝ դերասանուհին աշխարհի ամենասեքսուալ կանանց ցուցակում զբաղեցնում է 30-րդ տեղը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուկրաինացի 37-ամյա բռնցքամարտիկը եւ 24-ամյա Հայդեն Պանետյերը գաղտնի նշանադրվել են եւ նախատեսում են ամուսնանալ ամռանը, սակայն հարսանիքն այդպես էլ տեղի չունեցավ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:54 , 28 նոյեմբերի
01:05 , 28 նոյեմբերի
23:38 , 27 նոյեմբերի 
22:01 , 27 նոյեմբերի 
21:07 , 27 նոյեմբերի
20:09 , 27 նոյեմբերի 
19:27 , 27 նոյեմբերի
19:02 , 27 նոյեմբերի
18:30 , 27 նոյեմբերի
17:34 , 27 նոյեմբերի