00:50  ,  21 ապրիլի, 2012

Էմերին կարող է հեռանալ «Վալենսիայից»

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին ընթացիկ մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ իսպանական ակումբից, հաղորդում է AS-ը:

Առաջնության երկրորդ հատվածում վալենսիացիների անհաջող մրցելույթների արդյունքում իսպանացի մասնագետը խիստ քննադատությունների է արժանացել հայրենիքում: Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունից հետո այդ քննադատություններն ավելի շատացան:

40-ամյա Էմերին 2008-ից է գլխավորում «Վալենսիան»: Մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է նաեւ իսպանական «Լորկա» եւ «Ալմերիա» ակումբներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով