16:22  ,  9 հոկտեմբերի, 2013

Պրանդելին ֆավորիտ չի համարում իտալացիներին

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին խոսել է Բրազիլայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարում իր թիմի հնարավորությունների մասին:

«Ինձ շատ լավ հայտնի են Իտալիայի հավաքականի հնարավորությունները: Մեր գլխավոր առավելությունը թիմային խաղն է: Մենք չունենք այնքան աստղային ֆուտբոլիստներ, ինչքան ունեն Իսպանիայի եւ Բրազիլիայի հավաքականները: Սակայն մենք ունենք այլ առավելություններ: Աշխարհի առաջնությունում մեր առջեւ դրված խնդիրների մասին խոսելու համար դեռ վաղ է: Ուրախ կլինեի ասել, որ Իտալիայի հավաքականը մրցաշարի ֆավորիտների թվում է, սակայն դա այդպես չէ»,- Պրանդելիի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ 8-րդ տուրից հետո ընտրական B խմբում առաջին տեղն ապահոված Իտալիայի թիմն ունի 20 միավոր, բուլղարացիները՝ 13, դանիացիները՝ 12, Չեխիայի եւ Հայաստանի հավաքականները՝ 9-ական, իսկ Մալթան՝ 3։ Հեկտեմբերի 11-ին իտալացիները Կոպենհագենում կմրցեն դանիացիների հետ, իսկ 4 օր անց Նեապոլում կընդունեն Հայաստանի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով