Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին խոսել է Բրազիլայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարում իր թիմի հնարավորությունների մասին:
«Ինձ շատ լավ հայտնի են Իտալիայի հավաքականի հնարավորությունները: Մեր գլխավոր առավելությունը թիմային խաղն է: Մենք չունենք այնքան աստղային ֆուտբոլիստներ, ինչքան ունեն Իսպանիայի եւ Բրազիլիայի հավաքականները: Սակայն մենք ունենք այլ առավելություններ: Աշխարհի առաջնությունում մեր առջեւ դրված խնդիրների մասին խոսելու համար դեռ վաղ է: Ուրախ կլինեի ասել, որ Իտալիայի հավաքականը մրցաշարի ֆավորիտների թվում է, սակայն դա այդպես չէ»,- Պրանդելիի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ 8-րդ տուրից հետո ընտրական B խմբում առաջին տեղն ապահոված Իտալիայի թիմն ունի 20 միավոր, բուլղարացիները՝ 13, դանիացիները՝ 12, Չեխիայի եւ Հայաստանի հավաքականները՝ 9-ական, իսկ Մալթան՝ 3։ Հեկտեմբերի 11-ին իտալացիները Կոպենհագենում կմրցեն դանիացիների հետ, իսկ 4 օր անց Նեապոլում կընդունեն Հայաստանի հավաքականին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում