«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին հոկտեմբերի 9-ին բաց է թողել ազգային թիմի մարզումը: Պատճառը 23-ամյա իտալացու ծնկի վնասվածքն է, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Բալոտելիի մասնակցությունը հարցականի տակ է Դանիայի (հոկտեմբերի 11) եւ Հայաստանի (հոկտեմբերի 15) հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղերին: Հոկտեմբերի 9-ին հարձակվողը կանցնի բուժզննում, որից հետո հայտնի կդառնա նրա վերականգնամ ժամկետը:
Հիշեցնենք, որ Բալոտելին առողջական խնդիրների պատճառով բաց էր թողել նաեւ Հայաստանի հավաքականի դեմ երեւանյան խաղը, որում իտալացիները հաղթեցին 3:1 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում