14:15 9 հոկտեմբերի, 2013«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին հոկտեմբերի 9-ին բաց է թողել ազգային թիմի մարզումը: Պատճառը 23-ամյա իտալացու ծնկի վնասվածքն է, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Բալոտելիի մասնակցությունը հարցականի տակ է Դանիայի (հոկտեմբերի 11) եւ Հայաստանի (հոկտեմբերի 15) հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղերին: Հոկտեմբերի 9-ին հարձակվողը կանցնի բուժզննում, որից հետո հայտնի կդառնա նրա վերականգնամ ժամկետը:
Հիշեցնենք, որ Բալոտելին առողջական խնդիրների պատճառով բաց էր թողել նաեւ Հայաստանի հավաքականի դեմ երեւանյան խաղը, որում իտալացիները հաղթեցին 3:1 հաշվով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.