15:06  ,  20 ապրիլի, 2012

Արթուր Աբրահամ. Երջանիկ կլինեմ մենամարտել Քելի Պավլիկի հետ

Ես երջանիկ կլինեմ, եթե մենամարտ անցկացնեմ Քելի Պավլիկի հետ։ Այդ մասին հայտարարել է Արթուր Աբրահամը՝ մեկնաբանելով հայտնի պրոմոթեր Բոբ Արումի հայտարարությունը, թե Քենի Պավլիկի (38-2, 33 նոկաուտ) հաջորդ մրցակիցը կորող է լինել հենց Աբրահամը։

Ապրիլի 19-ին Արթուր Աբրահամը պաշտոնապես դարձավ WBO վարկածով երկրորդ միջինքաշային կարգի չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ։ Ամռանը հայ բռնցքամարտիկը կմենամարտի աշխարհի գործող չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ։

Առաջին միջինքաշային կարգի WBO վարկածով չեմպիոն Քենի Պավլիկն ու Արթուր Աբրահամը մինչեւ օրս չեն հանդիպել ռինգում։

«Քելի Պավլիկը մեծագույն բնցքամարտիկ է։ Ես երջանիկ կլինեմ մենամարտել նրա հետ։ Ես կընդունեմ նրա մարտահրավերը։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա այս տարվա վերջնամասում»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Boxingscene-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում