15:06 20 ապրիլի, 2012Ես երջանիկ կլինեմ, եթե մենամարտ անցկացնեմ Քելի Պավլիկի հետ։ Այդ մասին հայտարարել է Արթուր Աբրահամը՝ մեկնաբանելով հայտնի պրոմոթեր Բոբ Արումի հայտարարությունը, թե Քենի Պավլիկի (38-2, 33 նոկաուտ) հաջորդ մրցակիցը կորող է լինել հենց Աբրահամը։
Ապրիլի 19-ին Արթուր Աբրահամը պաշտոնապես դարձավ WBO վարկածով երկրորդ միջինքաշային կարգի չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ։ Ամռանը հայ բռնցքամարտիկը կմենամարտի աշխարհի գործող չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ։
Առաջին միջինքաշային կարգի WBO վարկածով չեմպիոն Քենի Պավլիկն ու Արթուր Աբրահամը մինչեւ օրս չեն հանդիպել ռինգում։
«Քելի Պավլիկը մեծագույն բնցքամարտիկ է։ Ես երջանիկ կլինեմ մենամարտել նրա հետ։ Ես կընդունեմ նրա մարտահրավերը։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա այս տարվա վերջնամասում»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Boxingscene-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.