10:53  ,  3 հոկտեմբերի, 2013

Մանչինի. Մրցավարը 11 մետրանոց նվիրեց «Յուվենտուսին»

Հասկանում էի, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում, քանի որ «Յուվենտուսը» հիանալի կազմ ունի, հայտարարել է թուրքական «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։ Իտալացի մասնագետը խոսել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի՝ Թուրինի «Յուվենտուսի» հետ խաղի ժամանակ մրցավարի կայացրած սխալ որոշման մասին։

«Ինձ հարկավոր է ավելի լավ ճանաչել խաղացողներիս, քանի որ դեռ լավ ծանոթ չենք։ Երկրորդ խաղակեսում ֆիզիկապես զիջեցինք։ Հարկավոր է աշխատել այդ ուղղությամբ։

«Յուվենտուսն» առաջինը բաց թողեց, սակայն մրցավարը տարօրինակ 11 մետրանոց նշանակեց։ Եթե այն չլիներ, ապա իտալացիները չէին կարողանա գրավել մեր դարպասը։ 11 մետրանոց չկար, մրցավարը սխալ որոշում կայացրեց»,- Մանչինիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Յուվենտուս» - «Գալաթասարայ» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2։2։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում