16:58  ,  26 սեպտեմբերի, 2013

ՖԻՖԱ-ն չեղյալ է համարել Բուլղարիայի հավաքականի պաշտպանի որակազրկումը

ՖԻՖԱ-ն չեղյալ է համարել Բուլղարիայի հավաքականի եւ «Լուդոգորեցի» պաշտպան Յորդան Մինեւի որակազրկումը, հաղորդում է Gong.bg-ն։

Մինեւը որակազրկվել էր 30 օրով, քանի որ նրա արյան մեջ խթանիչների հետքեր էին հայտաբերվել։ Աղբյուրի համաձայն՝ ՖԻՖԱ-ն լրացուցիչ բժշկական քննության արդյունքների հիման վրա վերանայել է որակազրկման որոշումը։ 32-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստանի եւ Չեխիայի հավաքականների հետ խաղերին։

B խմբում 8 խաղից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իտալիայի հավաքականը։ Եվրոպայի փոխչեմպիոններն ունեն 20 միավոր, բուլղարացիները՝ 13 միավոր, դանիացիները՝ 12։ Չեխիայի եւ Հայաստանի հավաքականներն ունեն 9-ական միավոր, իսկ Մալթան՝ 3 միավոր։ 

Հիշեցնենք, որ Բուլղարիայի հետ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանում, իսկ իտալացիների հետ խաղը՝ հոկտեմբերի 15-ին Նեապոլում:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով