16:58 26 սեպտեմբերի, 2013ՖԻՖԱ-ն չեղյալ է համարել Բուլղարիայի հավաքականի եւ «Լուդոգորեցի» պաշտպան Յորդան Մինեւի որակազրկումը, հաղորդում է Gong.bg-ն։
Մինեւը որակազրկվել էր 30 օրով, քանի որ նրա արյան մեջ խթանիչների հետքեր էին հայտաբերվել։ Աղբյուրի համաձայն՝ ՖԻՖԱ-ն լրացուցիչ բժշկական քննության արդյունքների հիման վրա վերանայել է որակազրկման որոշումը։ 32-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստանի եւ Չեխիայի հավաքականների հետ խաղերին։
B խմբում 8 խաղից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իտալիայի հավաքականը։ Եվրոպայի փոխչեմպիոններն ունեն 20 միավոր, բուլղարացիները՝ 13 միավոր, դանիացիները՝ 12։ Չեխիայի եւ Հայաստանի հավաքականներն ունեն 9-ական միավոր, իսկ Մալթան՝ 3 միավոր։
Հիշեցնենք, որ Բուլղարիայի հետ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանում, իսկ իտալացիների հետ խաղը՝ հոկտեմբերի 15-ին Նեապոլում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.