16:20  ,  26 սեպտեմբերի, 2013

Արթուր Աբրահամը հոկտեմբերի 26-ին կմենամարտի Ջովանի Դե Կարոլիսի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամը հոկտեմբերի 26-ին մենամարտ կանկացնի իտալացի Ջովանի Դե Կարոլիսի հետ, հաղորդում է BoxingScene.com։

«Վերջապես հայտնի դարձավ մրցակցիս անունը։ Այժմ մարզիչիս՝ Ուլի Վեգների հետ պետք է տեսանյութերի միջոցով ուսումնասիրենք նրան»,- ասել է Աբրահամը։

Մենամարտը տեղի կունենա Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում։

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամն օգոստոսյան վարկանիշային աղյուսակում չորրորդ տեղում է, սակայն նամիբիացի Վիլբեֆորսե Շիհեփոյի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ սեպտեմբերից առաջինն է։ Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտը կանցկացվի 2014-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում