00:25  ,  26 սեպտեմբերի, 2013

Գերմանիայի Գավաթ. «Բավարիան» շարժվում է առաջ

Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում ընդունել էր «Հանովերին»։ Գերմանիայի չեմպիոնը հաղթել է 3։1 հաշվով։

Դուբլի հեղինակ է դարձել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը։ Մեկական անգամ աչքի են ընկել նաեւ պերուացի հարձակվող Կլաուդիո Պիսարոն եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին։

Գելզենկիրխենի «Շալկեն» արտագնա խաղում դժվարությամբ հաղթել է «Դարմշտադտին»՝ 2։1։

Գերմանիայի Գավաթ, երկրորդ շրջան

«Բավարիա» - «Հանովեր»՝ 4։1

Թոմաս Մյուլեր, 17, 64, Կլաուդիո Պիսարո, 27, Ֆրանկ Ռիբերի, 78 - Դիդյե Կոնան 37

«Դարմշտադտ» - «Շալկե»՝ 1։2

Խանո Բերենս, 36 - Ջեֆերսոն Ֆարֆան, 35, Բենեդիկտ Հյովեդես

«Օսնաբրյուկ» - «Ունիոն Բ»՝ 0։1

Տորստեն Մատուշկա, 14 (11 մ)

«Ֆրայբուրգ» - «Շտուտգարտ»՝ 2։1

Մատիաս Գինտեր, 52, Միկ Հանկե, 71 - Վեդադ Իբիշեւիչ, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում