13:15  ,  24 սեպտեմբերի, 2013

«Մյունխեն-1860» - «Բորուսիա». Դորտմունդցիների հավանական հիմնական կազմը

Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալվի «Մյունխեն-1860»-ին։ Գերմանիայի փոխչեմպիոնը Twitter-ի իր էջում հրապարակել է թիմի հավանական մեկնարկային կազմը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում։  

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Մատս Հումելս, Նեւեն Սուբոտիչ, Քեւին Գրոսկրոյց, Մարսել Շմելցեր, Նուրի Շահին, Լարս Բենդեր, Յակուբ Բլաշչիկովսկի, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Հենրիխ Մխիթարյանը, Ռոբերտ Լեւանդովսկի։

«Մյունխեն-1860» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, Երեւանի ժամանակով 21։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում