Ֆրանսիայի առաջնության այս տարվա հայտնության՝ «Մոնպելյեի» նախագահ Լուի Նիկոլենը հայտարարել է իր հոմոսեքսուալ կողմնորոշման մասին, գրում է maxifoot.fr-ն։
«Ես գեյ եմ… Այո, այո ես չեմ խաբում: Եվ ի՞նչ, կպաժե՞ք ինձ: Ես 50 անց մարդ եմ, ինձ դուր են գալիս տղամարդիկ եւ այն ամենը ինչ նրանց է վերաբերում: Ես դարձա ֆուտբոլային թիմի ղեկավար միայն այն բանից հետո, երբ հասկացա, թե որքան մերկ երիտասարդ տղաների կարող եմ տեսնել հանդերձարանում», - ասել է Լուի Նիկոլենը:
Ֆրանսիական մամուլը չգիտի ինչպես վերաբերվել այս հայտարարությանը: Այս ամենից բացի Նիկոլենը ցանկացել է ֆինանսավորել «Փարի ֆուտ գեյ» ակումբը, որտեղ խաղում են ոչ միայն գեյեր, այլ նաեւ հետերոսեքսուալները, ովքեր նորմալ են վերաբերվում միասեռական հարաբերություններին:
Նշենք, որ 2009-ին Լուի Նիկոլենը «Օսերի» ֆուտբոլիստ Բենուա Պեդրատիին անվանել էր գեյ, ինչի համար տուգնավել էր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:54 , 28 նոյեմբերի
01:05 , 28 նոյեմբերի
23:38 , 27 նոյեմբերի 
22:01 , 27 նոյեմբերի 
21:07 , 27 նոյեմբերի
20:09 , 27 նոյեմբերի 
19:27 , 27 նոյեմբերի
19:02 , 27 նոյեմբերի
18:30 , 27 նոյեմբերի
17:34 , 27 նոյեմբերի