Լուի Նիկոլեն. Ես դարձա ֆուտբոլային թիմի ղեկավար, որ հանդերձարանում մերկ տղաների տեսնեմ

20:26   19 ապրիլի, 2012

Ֆրանսիայի առաջնության այս տարվա հայտնության՝  «Մոնպելյեի» նախագահ Լուի Նիկոլենը  հայտարարել է իր հոմոսեքսուալ կողմնորոշման մասին, գրում է maxifoot.fr-ն։

«Ես գեյ եմ… Այո, այո ես չեմ խաբում: Եվ ի՞նչ, կպաժե՞ք ինձ: Ես 50 անց մարդ եմ, ինձ դուր են գալիս տղամարդիկ եւ այն ամենը ինչ նրանց է վերաբերում: Ես դարձա ֆուտբոլային թիմի ղեկավար միայն այն բանից հետո, երբ հասկացա,  թե որքան մերկ երիտասարդ տղաների կարող եմ տեսնել հանդերձարանում», - ասել է Լուի Նիկոլենը:

Ֆրանսիական մամուլը չգիտի ինչպես վերաբերվել այս հայտարարությանը: Այս ամենից բացի Նիկոլենը ցանկացել է ֆինանսավորել «Փարի ֆուտ գեյ» ակումբը, որտեղ խաղում են ոչ միայն գեյեր, այլ նաեւ հետերոսեքսուալները, ովքեր նորմալ են վերաբերվում միասեռական հարաբերություններին:

Նշենք, որ 2009-ին Լուի Նիկոլենը  «Օսերի» ֆուտբոլիստ Բենուա Պեդրատիին անվանել էր գեյ, ինչի համար տուգնավել էր:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.