16:44  ,  19 ապրիլի, 2012

Արթուր Աբրահամ. Շտիգլիցի հետ կստացվի սուպերմենամարտ

Ես վստահ եմ, որ Շտիգլիցի հետ կստացվի սուպերմենամարտ։ Այդ մասին հայտարարել է երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով Եվրոպայի չեմպիոն Արթուր Աբրահամը (34-3, 27 նոկաուտ), երբ հայտնի է դարձել, որ աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի մրցակից Ջորջ Գրուվզը վնասվածքի պատճառով հրաժարվել է մայիսի 5-ի մենամարտից, եւ WBO-ն աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդ է նշանակել իրեն։

«Ես վստահ եմ, որ Շտիգլիցը կհաղթեր Գրուվզին։ Շտիգլիցը ֆիզիկապես շատ ավելի ուժեղ է բրիտանացուց։ Ես ցանկանում են մենամարտել Շտիգլիցի հետ։ Երկուսս էլ ապրում ենք Գերմանիայում։ Երկրպագուների եւ հեռուստատեսության համար դա կլինի սուպերազդագիր։
Ես վստահ եմ, որ Շտիգլիցի հետ կստացվի սուպերմենամարտ։ Դա այն է, ինչ ինձ պետք է», - Աբրահամի խոսքը մեջբերում է Boxingscene-ը։

30-ամյա Ռոբերտ Շտիգլիցը (41-2, 23 նոկաուտ) աշխարհի չեմպիոնի տիտղոսը պետք է պաշտպաներ մայիսի 5-ին Գերմանիայում բրիտանացի Ջորջ Գրուվզի (14-0, 11 նոկաուտ) հետ մենամարտում։ Սակայն Գրուվզը ապրիլի 17-ին մարզման ժամանակ քթի վնասվածք է ստացել եւ հրաժարվել է մենամարտից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում